Ազատ Գասպարյանին եւ Կարեն Ջանիբեկյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ հայրենանվեր գործունեության համար Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ բարձրարվեստ բեմական գործունեության եւ բազմամյա վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Ազատ Նիկոլի Գասպարյանին եւ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվել, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---