Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Հայաստանում են գտնվում Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի պատվիրակները: Սեպտեմբերի 18-ին նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության համար աղոթք բարձրացրեցին առ Աստված և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին` ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ:

Էստոնացի պատվիրակներն այցելեցին նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ուր նրանց ընդունեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այստեղ խորհրդի անդամները ծանոթացան թանգարանի ցուցադրություններին, գրանցում կատարեցին հուշամատյանում:

Նույն օրը պատվիրակությունն եղավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, այցելեց Հառիճավանք, Վահանաբերդ, Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին եկեղեցի, թեմի սոցիալական կենտրոն:

Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի պատվիրակները Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, ապա հյուրընկալվեցին Խոր Վիրապի վանքում: Նույն օրը պատվիրակությունն այցելեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ուր ճեմարանականները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարմամբ: Ուսանողների առջև ելույթ ունեցավ պատվիրակության ղեկավար Տ. Լազար եպիսկոպոս Գուրկինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---