6 օգոստոսի 2001 - 22:23 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՆԱՎԹԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ» ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
Անցյալ շաբաթ նավթային հատվածում Ադրբեջանին հասցվեց նոր լուրջ հարված: Ինչպես տեղեկացնում է «Էկսպերտ» ամսագիրը, ամերիկյան « ExxonMobil» ընկերությունը հայտարարել է այն մասին, որ Կասպից ծովում գտնվող Օգուզի հանքավայրի առաջին հորատանցքում նավթի վաճառքի պաշարների առկայությունը չհաստատվեց: Նախկինում ենթադրվում էր, որ Օգուզի հանքավայրում կա 95 մլն տոննա նավթ: «ExxoMobil» ընկերության հորատման բացասական արդյունքները Բաքվի համար այս տարում դարձան երրորդ տխուր լուրը: Հունվարին` իտալական «Agip» նավթային ընկերության կողմից գլխավորվող կոնսորցիումը չհայտնաբերեց ածխածինների զգալի պաշարներ Քյուրդաշի հանքավայրում: Ֆրանսիական «TotalFinaElf» խումբը հայտարարեց այն մասին, որ Լենկորան-Թալիշ-Դենիզ հանքավայրում աշխատանքները ձախողման մոտ են: Դեռ հարցական են «Chevron»-ի որոնումների արդյունքները: Ընկերության երկրաբանները Ապշերոն հանքավայրում փնտրում են գազի հսկա պաշարների առկայություն, որոնք նախկինում գնահատվում էին տրիլլի ոն խ/մ:
Միաժամանակ հաստատվեցին նավթի պաշարների առկայությունը ղազախական «Կաշագան» հանքավայրում եւ Կասպից ծովի ռուսական հատվածի ավելի փոքր կառուցվածքներում: Այդ պատճառով, քանի դեռ Ադրբեջանում փնտրում են նավթ, ներդրողները կարող են հրաժարվել Բաքու-Ջեյհան նախագծից: Փոխարենը, ինչպես գտնում են «Էկսպերտի» տեսաբանները, նրանք կարող են իրենց ներդրումները կատարել Ռուսաստանի տարածքով անցնող խողովակաշարի շինարարությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: