Թաթուլ Մանասերյան. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է

PanARMENIAN.Net - Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգը և պարենային անվտանգության համակարգը գտնվում են խոցելի վիճակում, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է:

Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ անցյալ տարի գյուղատնտեսության ոլորտում սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանում կարտոֆիլի մեծ բերք է եղել, և մեծ առաջարկի արդյուքնում կարտոֆիլի գինը 1 կգ համար կազմել է 25 դրամ, իսկ այս տարի գներն աճել են գրեթե 10 անգամ:

«Ինչ վերաբերվում է ցորենի խնդրին, ապա Հայաստանը մեծ կախում ունի համաշխարհային գներից: Բայց Հայաստանը կարող է ձևավորել սեփական բազային տնտեսական քաղաքականությունը, որը կկրճատեր այդ կախվածությունը համաշխարհային գներից»,- ավելացրել է նա: Նրա խոսքերով, երկիրը կարող է լիովին ապահովել ներքին պահանջարկը և թույլ չտալ չարաշահում ներկրողների կողմից` կապված երկրում ցորենի գնի հնարավոր բարձրացման հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---