Հայաստանում տնտեսական աճի մղիչ ուժը արդյունաբերությունն է![]() 23 սեպտեմբերի 2010 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում զգալի քայլեր ձեռնարկվեցին գնաճի կրճատման ուղղությամբ, ինչը կշարունակվի նաև ապագայում, լրագրողներին է հայտարարել ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով 7,7 տոկոս գնաճը հունվար-օգոստոս ամիսներին: Ըստ նրա, գնաճի պատճառ է հանդիսանում անբարենպաստ գյուղատնտեսական տարին և խնդիրները արտաքին շուկաներում, մասնավորապես, ցորենի շուկայում: Միևնույն ժամանակ հանձնաժողովի նախագահը դրական է գնահատել ՀՆԱ 3,1 ցուցանիշները առաջին 8 ամիսների ընթացքում և տնտեսական աճի մղիչ ուժը համարել է արդյունաբերությունը: Իր հերթին տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդաան Այվազյանը ասել է, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսության ամենադրական ցուցանիշը արտահանման աճն է, որը երկու անգամ գերազանցում է ներկրման աճի ցուցանիշը: Նա հայտնել է նաև, որ ծանոթացել է ՀԱԿ-ի ճգնաժամից դուրս գալու «100 քայլ» ծրագրին և գտնում է, որ դրա կետերից շատերը համընկնում են կառավարության ծրագրի կետերի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |