Հայաստանում ուշացումով քննարկում են խորհրդարանի ընդունած Աշխատանքային օրենսգիրքը25 սեպտեմբերի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում անցնում է «Գործարարության աջակցության հիմնահարցերը» թեմայով սեմինար խորհրդակցությունը, որի կազմակերպիչներն են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, «Գործարար կանանց աջակցման բիզնես կենտրոն» հիմնադրամը և «Ջի Էմ Ջի գրուպը»: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, սեմինարի հիմնական խնդիրը գործարար հանրության իրազեկումն է կատարված փոփոխությունների մասին: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերում է աշխատանքային օրենսգրքին, արբիտրաժային դատարանին: Նա նշել է , որ գործարարների առաջարկները կներկայացվեն ինչպես օրենսդիրներին, այնպես էլ գործադիր մարմիններին, քանի որ «օրենքը միշտ կարելի է փոխել»: Խորհրդարանը 2010թ. հուլիսի 24-ին երկրորդ և վերջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում և համապատասխան փոփխություններ ու լրացումներ՝ «Վարչական իրավախախտումների», «Աշխատանքի պետտեսչության», «Աշխատանքի վարձատրման» մասին օրենքներում: Ըստ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանի, աշխատանքային օրենսգրքում կատարված նոր փոփոխություններն ուղղված են աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը՝ դրանց ազատականացման ուղղությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |