Հայաստանը և Բելառուսը կամրապնդեն երկու ժողովրդների հումանիտար կապերը28 սեպտեմբերի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վալենտին Չեկանովը խոսել է նաև ծավալված միջմարզային համագործակցության հաջող ընթացքի մասին և ընդգծել միջքաղաքային, մասնավորապես` Երևանի ու Մինսկի միջև գործակցության զարգացման կարևորությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության առևտրի նախարար Վալենտին Չեկանովին։ Նա տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել` մասնակցելու հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքներին, որը մեկնարկել է Երևանում սեպտեմբերի 27-ին։ Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև ծավալված դինամիկ փոխգործակցության և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին` ուղղված երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը և սերտացմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները և ընդգծել առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացումը, որն իր աշխատանքներն սկսելու է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նախարար Չեկանովը ներկայացրել է հանձնաժողովի ութերորդ նիստի աշխատանքների արդյունքում կոնկրետ ծրագրերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մասնավորապես, նա նշել է, որ քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, բժշկության, բարձր տեխնոլոգիաների ու զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վալենտին Չեկանովը խոսել է նաև ծավալված միջմարզային համագործակցության հաջող ընթացքի մասին և ընդգծել միջքաղաքային, մասնավորապես` Երևանի ու Մինսկի միջև գործակցության զարգացման կարևորությունը։ Խոսվել է նաև երկու ժողովուրդների միջև հումանիտար կապերի ամրապնդման անհրաժեշտությունից։ Այդ հարցում կառավարության ղեկավարը կարևորել է 2011 թվականին Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը։ Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ջերմ ողջույններ է փոխանցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկուն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել |