Բելառուսն առաջարկում է Հայաստանին արտադրել փոքր տրակտորներ28 սեպտեմբերի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի առևտրի նախարարությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կբանակցեն փոքր տրակտորների արտադրության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երևանում հայտարարել է Բելառուսի առևտրի նախարար, երկկողմ հայ-բելառուսական հանձնաժողովի համանախագահ Վալենտին Չեկանովը: «Մենք առաջարկել ենք փոքրածավալ տեխնիկայի հավաքման արտադրամաս ստեղծել, քանի որ Հայաստանի պայմանները թույլ չեն տալիս մեծ հզորություններ օգտագործել»,-լրագրողներին է ասել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նրա, բելառուսական կողմն արդեն տրամադրել է Հայաստանին մի քանի նման տրակտոր,սակայն, «ցանկալի է, որ արտադրությունն աշխատի»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |