«Գրանդ Քենդի» ընկերությունը պաշտպանել է իր մտավոր սեփականության իրավունքը ապօրինի արտադրողներից![]() 29 սեպտեմբերի 2010 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սննդարդյունաբերության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը խնդիրներ չի տեսնում երկրի ներքին շուկայում բարեխիղճ մրցակցության առումով: «Մենք խնդիրներ ունեցանք տեղական արտադրողների հետ, որոնք ապօրինի օգտագործում էին մեր մտավոր սեփականությունը: Սակայն մեկ տարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով այդ խնդիրը լուծվեց»,-ասել է նա: Ինչպես նշել է Հայաստանի «ամենաքաղցր» ընկերության սեփականտերը, այսօրվա դրությամբ խնդիրներ կան ներմուծողների հետ: «Որքան շատ ենք մենք ներկրում, այնքան քիչ աշխատատեղ ենք բացում երկրում»,-ասել է նա: Կարեն Վարդանյանը հավելել է նաև, որ ընկերությունը մտադիր է ավելացնել աշխատատեղերն ու արտադրության ծավալը, ինչը կհանգեցնի ներմուծման կրճատման: Նա հավաստիացրել է, որ աշխատավարձը ընկերությունում միջինից բարձր է, ավելին՝ ամենաբարձրն է սննդարդյունաբերության ոլորտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |