29 սեպտեմբերի 2010 - 19:15 AMT
ԱՄՀ-ն դրական է գնահատում ՀՀ ԿԲ ապադոլարացման քաղաքականությունը

Մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանումը և տեղական արժույթով ֆինանսական շուկաների խորացումն առանցքային դեր կկատարեն տնտեսության ապադոլարացման և դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցերում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան: Նրա խոսքերով, համաշխարհային ճգնաժամի և փոխարժեքի ճշգրտումը 2009 թվականին հետաձգելու պատճառով արագ տեմպով աճել է դոլարացման մակարդակը: «Որպեսզի մարտի դեպքերի հասցված վերքերն ապաքինվեն, անհրաժեշտ է ժամանակ»,- ասել է նա:

2009-ի մարտի 3-ին ՀՀ ԿԲ-ն հայտարարեց փոխարժեքի լողացող քաղաքականությանն անցում կատարելու մասին: