Հայաստանն ու Սփյուռքը պետք է ավելի լավ ճանաչեն միմյանց

Հայաստանն ու Սփյուռքը պետք է ավելի լավ ճանաչեն միմյանց

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Սփյուռքը լավ չեն ճանաչում միմյանց: Այդ մասին Երևանում հայտարարել է Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը: Ըստ նրա, Սփյուռքը դեռևս ուսումն ասիրված չէ գիտական տեսակետից: «Հայաստանի գիտնականներից շատերը համեմատում են հայկական Սփյուռքը հրեաների սփյուռքի հետ, սակայն այստեղ կան արմատական տարբերություններ: Սփյուռքի խնդիրներից մեկն այն է, որ նրա ներկայացուցիչներից շատերը չեն հասկանում հայրենիքի բուն էությունը»,-գտնում է պրոֆեսորը: Նա համարում է, որ փոխըմբռնման համար հայ հանրությունն ու Սփյուռքը պետք է միասին աշխատեն բոլոր հարթություններում, այդ թվում նաև սոցիալական, քաղաքական ու տնտեսական:

Արամայիս Միրզախանյանը քննադատեց նաև այն տարածված կարծիքը, թե Հայաստանի ու Սփյուռքի միջև «ոսկե կամուրջ» կա: «Մեկ ազգի ներսում չի կարղ կամուրջ լինել, մենք միասնական ենք»,-ասել է նա: Ըստ նրա, Սփյուռքի մեկ այլ խնդիրը նրանում է, որ չկա մեկ միասնական իրավաբանական կառույց, որը կկարողանա բանակցել Հայաստանի հետ: «Փոխարենը որոշ հայ պաշտոնյաներ, այցելելով մի քանի համայնքներ, պնդում են, որ խոսել են Սփյուռքի հետ: Հենց այդ պատճառով է, որ Սերժ Սարգսյանին պատշաճ մակարդակով չընդունեցին իր հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված վերջին շրջագայության ժամանակ»,-ասել է պրոֆեսորը: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանն անպայման պետք է հաշվի առնի Սփյուռքի կարծիքը Արևմտյան Հայաստանի տարածքների հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---