Սերժ Սմեսովն անմոռանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից

Սերժ Սմեսովն անմոռանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանում իր լիազորություններն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Նորին Սրբությունը, շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանում չորսամյա գործունեության համար, իր բարեմաղթանքները հղեց նրան` հայցելով Աստծո օրհնությունն ու օգնականությունը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամությունը կշարունակվի, ինչին իրենց կարևոր նպաստն են բերում նաև դեսպանները:

Իր հերթին, պարոն Սմեսովը նշեց, որ անմոռանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից:

Նույն օրը Վեհափառ Հայրապետն ընդունեց Թուրքմենիստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին: Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով և հաջողություններ մաղթեց նրա առաքելությանը: Նորին Սրբությունը նաև գոհունակություն հայտնեց դեսպանատան կողմից Հայ Աառաքելական Եկեղեցու և Հայոց Հայրապետի հանդեպ մշտապես ցուցաբերվող հարգանքի և ուշադրության համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Թուրքմենիստանի հայ համայնքին, հայ և թուրքմեն ժողովուրդների պատմական կապերին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության առիթով` պրն. Սերդարովը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման շրջանում կանի ամենը երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման ու զորացման համար, հաղորդում է Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---