Հաջորդ տարվա սկզբին Երևանում կարող է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի մարզերի ղեկավարների համաժողով

Հաջորդ տարվա սկզբին Երևանում կարող է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի մարզերի ղեկավարների համաժողով

PanARMENIAN.Net - Երևանում 2011թ. սկզբին Հայաստանի և Ռուսաստանի մարզերի ղեկավարների համաժողով անցկացնելու առաջարկով է հանդես եկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության Ռուսաստանի սուբյեկտների հետ կապերի բաժնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը: Նման հայտարարություն Նիկողոսյանն արել է Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին անցկացվող ԱՊՀ ռուսական համայքների ներկայացուցիչների հավաքի ընթացքում: Ըստ Նիկողոսյանի, համաժողովի նպատակն է քննարկել միջտարածաշրջանային գործնական համագործակցության հարցերը: Նրա խոսքով, եկող տարվա սկզբին Երևանում նախատեսվում է առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային արդյունաբերական նորարարությունների ցուցահանդեսը, որի շրջանակներում էլ կարող է կայանալ համաժողովը: Իր ելույթում Նիկողոսյանը նշել է, թե ողջ թափով ընթանում է Հայաստանի տարածքում «ՈՒԱԶ-Պատրիոտ» մեքենաների հավաքման գործարանի ստեղծման նախագծի մշակումը: Փոխշահավետ հարաբերությունների շարքում Նիկողոսյանը նշել է համագործակցությունը նորարարությունների և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: «Այս գաղափարի իրագործումը հզոր խթան կլինի կապերի զարգացման համար, ամենից առաջ, երկու երկրների մարզերի միջև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար»,- ասել է Նիկողոսյանը:

Բաժնի ղեկավարը քննադատել է Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև գործարար կապերի մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ դրանք այլ կերպ կլինեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---