Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով ՊԳՄՊ տեղաբաշխման աճուրդ

Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով ՊԳՄՊ տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 2,5 մլրդ դրամ ծավալով 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի (ՊԳՄՊ) տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 3,43 մլրդ դրամ է, որից մրցակցային` 3,23 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2,4 մլրդ դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.6247% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.8700%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---