19 հոկտեմբերի 2010 - 15:29 AMT
ԵԽԽՎ փոխնախագահը խորհուրդ է տալիս վերանայել ժողովրդավարության մասին ավանդական պատկերացումները

«Հիմա Եվրոպայի խորհուրդը, որը գործում է արդեն 60 տարի, անցնում է երրորդ, կարևոր սահմանը, և հենց հիմա անհրաժեշտ է նորարարական լուծումներ որոնել ժողովրդավարության զարգացման համար»,- Երևանում բացված Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության-2010» համաժողովում ասել է ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Փրեսկոտը: Նրա խոսքերով, Եվրոպայի խորհուրդը քաղաքական նախագիծ է, որը միավորում է շատ ժողովուրդների ընդհանուր արժեքների շուրջ: Միաժամանակ նա նշել է, որ ժողովրդավարությունն այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների հետ, և ներսից ամրապնդվելու և լրացուցիչ նոր մեխանիզմների կարիք ունի:

«Անհրաժեշտ է ամրապնդել ժողովրդավարությունը և դա անել առանց զիջումների, դրա համար պետք է վերանայել ժողովրդավարության մասին մեր ավանդական պատկերացումները: Պետք է համագործակցության կայուն մեխանիզմներ գտնել, և այսօրվա համաժողովը պետք է քննարկի հենց այդ հնարավորությունները»,- ասել է Փրեսկոտը: Նա նաև հույս է հայտնել, որ համաժողովն իր ավանդը կունենա ժողովրդավարության զարգացման և ամրապնդման գործում, և շնորհակալություն 1 հայտնել Հայաստանի ղեկավարությանը հյուրընկալության համար: