«Ինեկոբանկը» և ՎԶԵԲ-ը 17 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր են ստորագրել![]() 20 հոկտեմբերի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Երևանում 17 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև: «Ինեկոբանկի» կողմից համաձայնագիրը ստորագրել է բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, իսկ ՎԶԵԲ կողմից` «Ինեկոբանկի» հետ բանակցությունների միջազգային կառույցի ներկայացուցիչ, գլխավոր բանկիր Ելենա Տոննոն: Ինչպես նշել է Ավետիս Բալոյանը, «Ինեկոբանկը» ՎԶԵԲ-ի հետ ունի 5 տարվա արդյունավետ համագործակցության պատմություն և առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջինիս կողմից ճանաչվել է որպես լավագույն առևտրի ֆինանսավորման բանկ Հայաստանում: Ինեկոբանկը ՎԶԵԲ-ի կողից ստանում է 17 մլն դոլարի ֆինանսավորում Հայաստանում փոքր, միջին և մեծ ձեռնարկություններին ֆինանսավորելու նպատակով: Իր հերթին, Ելենա Տոննոն ավելացրել է, որ ՓՄՁ ոլորտն առավել կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման առումով, որի պատճառով ՎԶԵԲ-ն աջակցում է «Ինեկոբանկին»` օգնելով ընդլայնել վարկավորումն այդ ուղղությամբ: ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը նշել է, որ «Ինեկոբանկը» ակտիվ աշխատում է կորպորատիվ հաճախորդների հետ, որոնց շարքում հայկական ընկերությունները մեծ հեղինակություն են վայելում: «Այս համաձայնագիրը թույլ կտա բանկին ընդլայնել խոշոր հաճախորդների բազան»,- ասել է նա:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |