«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» հայտարարում է ուսանողական անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին![]() 20 հոկտեմբերի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 15-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» հայտարարում է ուսանողական անվանական միանվագ կրթաթոշակների հայտադիմումների ընդունման մասին: «Ակցիան նպատակ ունի խթանելու երիտասարդ մասնագետների կայացմանը, ակադեմիական բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարմանը, ինչպես նաև՝ հետագայում դիտարկելու այդ ուսանողների ներգրավման հնարավորությունը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Հայտերի դիտարկումն իրականացվելու է բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ խմբի կողմից և ըստ հետևյալ առաջնահերթ չափանիշների` ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ: Մրցույթին կարող են մասնակցել 5-րդ կուրսի ուսանողներ, բակալավրիատի 2-4-րդ կուրսի, մագիստարտուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ և հայցորդներ: Կրթաթոշակների կսահմանվեն 40 000-400 000 դրամի չափով: Ընտրված թեկնկածուների ցուցակը հրապարակվելու է 2010-ի դեկտեմբերի 15-ին բանկի պաշտոնական կայքէջում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |