ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդես

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդես

PanARMENIAN.Net - Իտալիայի դեսպանատան կողմից անցկացվող Իտալերենի օրերի շրջանակում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդես, որը վերահրատարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ:

«Լեզուներ ուսումնասիրելն իմ աշխարհն է: Հույս ունեմ, որ այս գիրքը, որն ընդգրկում է ավելի քան 30 հազար բառ, սեղանի գիրք կդառնա և կօգնի իտալերեն սովորելուն»,- ասաց գրքի հեղինակ, Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Օհանյանը:

«Իտալական մշակույթը միշտ գերել և զարմացրել է աշխարհին: Բոլորիս սրտերում էլ կա իտալական մշակույթից մի կտոր: Իտալական մշակույթի հիմքը լեզուն է: Եվ այսօր Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Օհանյանի կողմից գրված բառարանի հրատարակմամբ մենք ավելի ենք մոտենում իտալական մշակույթին»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և շնորհակալություն հայտնեց Հայսատանում Իտալիայի դեսպանին` գրքի տպագրության գործում նախարարությանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին իր հերթին հավելեց, որ բառարանը պտուղնէ այն ջերմ հարաբերությունների, որ գոյություն ունի ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան և ՀՀ սփյուռքի նախարարության միջև:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---