Ստվերային տնտեսությունը խանգարում է Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը![]() 22 հոկտեմբերի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այս պահի դրությամնբ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմում է 37 հազար դրամ, սակայն, որպես կանոն, Հայաստանում նման հաշվարկներ չեն հրապարակվում, իսկ եթե հրապարակվում են, ապա հին տվյալները: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերի գծով խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը, ըստ օրենքի, կենսական նվազագույն մակարդակը պետք է հաշվի առնվի նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի հաշվարկման ժամանակ: «Ես գտնում եմ, որ մենք բավարար միջոցներ ունենք, հատկապես ստվերային, ապահովելու համար այդ մակարդակը: Ըստ իմ գլխավորած փորձագիտական խմբի, կեսաթոշակներն այդ մակարդակին հասցնելու համար հարկավոր է 10 մլրդ դրամ: Ընդ որում 2011թ. Հայաստասնի բյուջեի դեֆիցիտը կկազմի 148,6 մլրդ դրամ»,-ասել է փորձագետը: Ընդհանուր առմամբ, տնտեսագետը գտնում է, որ Հայաստանում տնտեսական ներուժն ամբողջապես չի բացահայտվում, քանի որ մեծ է ստվերային տնտեսությունը, այսինքն եթե Հայաստանի տնտեսությունը դանդաղ է աճում, ապա ստվերային տնտեսության աճը 4-5 անգամ ավելի է: «Բացի այդ, ազատ դրամական միջոցները սխալ են օգտագործվում: Այդ միջոցները կարելի է ներգրավել ավելի ցածր տոկոսադրույքներով և տրամադրել վարկի կարիք ունեցող ձեռնարկատերերին: Առևտրային բանկերի բարձր տոկոսադրույքները ամենևին չեն նպաստում տնտեսության իրական հատվածի ակտիվացմանը»,-ասել է Մանասերյանը՝ հավելոլով, որ ՓՄՁ-ների զարգացումը հնարավոր է մինչև 5-6 տոկոս տոկոսադրույքների նվազման դեպքում: Լիովին չի օգտագործվում նաև Սփյուռքի ներուժը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |