29 հոկտեմբերի 2010 - 17:46 AMT
Orange-ը սկսել է iPad սենսորային էկրանով պլանշետների վաճառքը

Այսօր Orange-ը սկսեց iPad սենսորային էկրանով պլանշետների վաճառքն իր խանութներում` այսպիսով դառնալով հեռահաղորդակցության առաջին ընկերությունը Հայաստանում, որն առաջարկում է պլանշետային համակարգիչներ: Apple ընկերության այս կախարդական և հեղափոխական սարքը թույլ է տալիս ամենուր օգտվել ինտերնետից, կարդալ և ուղարկել նամակներ, դիտել լուսանկարներ և ֆիլմեր, երաժշտություն լսել, խաղալ, կարդալ էլեկտրոնային գրքեր և դեռ շատ ավելին: iPad-ը ներառում է բազմաթիվ նորարարական ծրագրային հավելվածներ (application), որոնք հատուկ ստեղծվել են iPad-ի համար: iPad-ով կարելի է օգտագործել նաև App Store-ի ավելի քան 140,000 հավելվածներ:

Orange-ն առաջարկում է iPad-ի մեծ պորտֆոլիո` սկսած iPad Wi-Fi + 16ԳԲ-ից մինչև iPad Wi-Fi + 3G 64ԳԲ: Մոդելներն առաջարկվում են հետևյալ սակագներով. iPad Wi-Fi 16ԳԲ՝ 290,000 դրամ, iPad Wi-Fi + 3G՝ 16ԳԲ 365,000 դրամ, iPad Wi-Fi + 3G 32ԳԲ՝ 415,000 դրամ, iPad Wi-Fi + 3G 64ԳԲ՝ 470,000 դրամ:

iPad կարելի է ձեռք բերել Orange-ի Ինտերնետ Հիմայի սակագնային պլաններից ցանկացածի հետ բաժանորդագրությամբ` iPad-ի համար նախատեսված micro-SIM քարտով կամ առանց բաժանորդագրության:

iPad-ը կարելի է գտնել Orange-ի խանութներում, ինչպես նաև Orange-ի Ինտերնետ խանութում: