ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձավ «Փոխգործակցություն 2010» զորավարժություններից![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ից 29-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը: Զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը: Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին, և մասնակիցների համատեղ գործողությունները բարձր գնահատեցին զորավարժության ղեկավարներն ու մասնակից պետությունների ներկայացուցիչները: «Փոխգործակցություն 2010» զորավարժության վճռական փուլի ավարտին հաջորդեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մարտական հրաձգության ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացավ զորավարժության ղեկավարության գավաթին: Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձավ Հայաստան: Զորախմբին դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զինվորականներ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |