Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽ պատգամավորներ Միշել Ռիվազիի և Դամիեն Աբադի գլխավորած պատվիրակությանը29 հոկտեմբերի 2010 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (Կանաչների խմբակցություն, Ֆրանսիա) և Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցություն, Ֆրանսիա) գլխավորած պատվիրակությանը: Էդվարդ Նալբանդյանը ողջունեց հյուրերին և կարևորեց միջխորհրդարանական համագործակցության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց ևրոպական խորհրդարանի պատվիրակության այցելությունների կարևորությունը Հայաստան, առավել ևս` Արցախ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ առկա իրողություններին, խնդիրներին և դրանց լուծման իրատեսական հեռանկարներին: Եվրոպական խորհրդարանիպատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Քննարկվեցին նաև տարածաշրջանային այլ հարցեր: Նույնն օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը քննարկվելէմիջազգային և տարածաշրջանային հարցերիլայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |