Հայաստանի համար ցորեն տեղափոխող ուկրաինական «Ակորդ» նավն ազատվել էPanARMENIAN.Net - Հայաստանի համար ցորեն տեղափոխող ուկրաինական «Ակորդ» նավը, որը ընթացիկ տարվա հուլիսի 28-ից ձերբակալվել էր վրացական Փոթի նավահանգստում, ազատ է արձակվել, հաղորդում է RBK-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Ռուսլան Դեմչենկոյին: Օգոստոսի 9-ին Ուկրաինայի 6 քաղաքացիներ լքեցին նավը և վերադարձան հայրենիք: Մյուս նավաստիները կամավոր մնացին նավի վրա: Ազատ է արձակվել նաև ՌԴ քաղաքացի հանդիսացող նավի կապիտանը: Այժմ նավաստիները գտնվում են «Ակորդի» վրա, նրանց առողջական վիճակը բավարար է, նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր պարագաներով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |