ՀԿԵՈւ-ն անցնում է միջազգային ֆինանսական չափանիշների

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 6-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները կմասնակցեն հաշվապահական դասընթացների, որոնք կազմակերպում է «ԲԴՈ Յունիկոն» միջազգային աուդիտորախորհրդատվական խումբը:

«Դասընթացների նպատակն է որակավորման բարձրացումը, ինչպես նաև ընկերության աշխատակիցների որակավորման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Քանի որ Հայաստանն անցնում է ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների, ՀԿԵՈւ ղեկավարությունը որոշել է համապատասխանեցնել հաշվապահությունը միջազգային պահանջներին: Արդեն պատրաստվել և ներդրվում է ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխանող հաշվապահական հաշվառման ծրագիրը:

«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն մտադիր է ավարտել 2010 ֆինանսական տարին արդեն միջազգային ֆինանսական չափանիշները հաշվի առնելով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---