Հայկական ԱԷԿ-ի գլխավոր նախագծողը կլինի «Ատոմէներգոպրոեկտ» ԲԲԸ-ն

PanARMENIAN.Net - «Ատոմէներգոպրոեկտ» ԲԲԸ-ն արտերկրում նման նախագծերին մասնակցության զգալի փորձ ունի, մասնավորապես, այն հանդիսանում է Իրանում Բուշերի ԱԷԿ-ի, Հնդկաստանում Կուդանկուլամի ԱԷԿ-ի, Բուլղարիայում Բելենի ԱԷԿ-ի գլխավոր նախագծողը: Պայմանավորվածություն կա, որ ընկերությունը կկատարի նաև Հայաստանի ԱԷԿ-ի նախագծային աշխատանքները: Այդ մասին ասվում է ընկերության մամոլ ծառայությունում:

ՌԴ-ն ու Հայաստանը 2010թ. օգոստոսի 20-ին միջկառավարական համաձայնագիր են կնքել Հայաստանում ՎՎԷՐ-1000 ռեակտորներով նոր էներգաբլոկների շինարարության մասին:

ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների պատվիրատուն ու սեփականատերը կլինի «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ հայ-ռուսական համատեղ ընկերությունը, որին կպատկանի նաև արտադրվող էլեկտրաէներգիան, իսկ գլխավոր կապալառուն կլինի «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---