Արմեն Գևորգյան. Բարձրանում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի աշխատանքնեի համակարգման մակարդակը

Արմեն Գևորգյան. Բարձրանում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի աշխատանքնեի համակարգման մակարդակը

PanARMENIAN.Net - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման առումով երկու խնդիր գոյություն ունի՝ ջրի մակարդակի բարձրացումն ու նրա որակի ապահովումը»: Այդ մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ լրագրողներին է ասել փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Այդ նպատակով ափամերձ տարածքներում անց են կացվում վերականգնողական , ճանապարհի վերանորոգման և ջրատարների մաքրման աշխատանքներ: Կառավարության ծրագրերն այդ ուղղությամբ հետևողական բնույթ են կրելու»,-ասել է նա: Ըստ նրա, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման արդյունավետության համար ստեղծվել է Խորհուրդ, որտեղ ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչը թույլ կտա առավել համակարգված աշխատանք տանել: Արդեն տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ քննարկվեցինՍևանա լճի խնդիրները: Արմեն Գոևորգայնը նշեց, որ հատկապես շատ խնդիրներ են կուտակվել Ազգային պարկի փոխհարաբերություններում տեղի համայնքների հետ՝ հողօգտագործումից մինչև ենթակառուցվածքներ: Ենթակառուցվածքների զարգացման համատեքստում ՀՀ փոխվարչապետը կարևորել է ճանապարհային շինարարությունը: «Կան ճանապարհահատվածներ, որոնց վերականգնման համար կհատկացվեն համապատասխան միջոցներ,կարծում եմ, այդ հարցերը շուտով կլուծվեն»,-ասել է Գևորգյանը: Նա հավելել է նաև, այժմ քարտեզագրման աշխատանքներ են տարվում և շուտով տվյալներ կլինեն այն մասին, թե որ հատվածներով են անցնում գազի և ջրի կոմունիկացիաները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---