ՀՀ նախագահը Սպիտակ քաղաքում ծանոթացավ շինարարական աշխատանքներին

ՀՀ նախագահը Սպիտակ քաղաքում ծանոթացավ շինարարական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքից Լոռու մարզ մեկնած նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է Ստեփանավան, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին` «Քաղաքի օր» տոնակատարությանը, Անդրանիկ Մարգարյանի անունը կրող հիմնանորոգված մշակույթի պալատի և նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը:

Այնուհետև նախագահը մեկնել է Արմանիսի լեռնահարստացման համալիր, որտեղ այցելել է «Սագամար» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի հարևանությամբ գտնվող սպասարկման համալիր: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտել` հանքի շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները: Ընկերության վարչական մասնաշենքում նախագահ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների`«Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆևաՌուս» ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը: Ձեռնարկությունների աշխատանքը ղեկավարում է «Գլոբալ Մեթալս» ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Սպիտակ քաղաքում, որտեղ «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում ներկա է գտնվել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի և բանալիների հանձնման արարողությանը:

Նախագահը շրջել է թաղամասում, ծանոթացել նորակառույցների բնակարանային պայմաններին, թաղամասի հետագա կառուցապատման նախագծերին ու շինարարական աշխատանքների կազմակերպման հետագա ծրագրերին: Երկրի ղեկավարն այցելել է նաև շահառու ընտանիքներին, շնորհավորել բնակարան ստանալու կապակցությամբ և նրանց հետ զրուցել թաղամասի ծրագրերի ու բնակիչներին հետաքրքրող հարցերի շուրջ: Շրջայցի ավարտին Հանրապետության ղեկավարը եղևնի է տնկել «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---