Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ակտիվություն է արձանագրվել ադրբեջանական օդուժի կողմից

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ակտիվություն է արձանագրվել ադրբեջանական օդուժի կողմից

PanARMENIAN.Net - Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման նվազում: Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ ամփոփագրի տվյալների, Նախորդ յոթնօրյակում արձանագրված 165-ի համեմատ այս շաբաթ հակառակորդի կողմից հրադադարի խախտումը կրճատվել է շուրջ 60 դեպքով: Սակայն, հակառակ դրան, աճել է դիպուկահարային զինատեսակների կիրառման քանակը: Նկատելի ակտիվություն է արձանագրվել նաև ադրբեջանական օդուժի կողմից սահմանյին գոտու երկարությամբ իրականացված վարժաուսումնական և հետախուզական շրջաթռիչքների առումով, որի ընթացքում հակառակորդը գործողության մեջ է դրել ինչպես մարտական ինքնաթիռներ, այնպես էլ` անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ ուժերի և հակաօդային ստորաբաժանումների ձեռնարկած համարժեք գործողությունների շնորհիվ ապահովվել է Արցախի ցամաքային և օդային սահմանների լիարժեք պաշտպանությունը: Անհրաժեշտության դեպքում հակառակորդի դիրքապահ ստորաբաժանումները ստացել են համարժեք պատասխան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---