2008-ի ցույցերի ժամանակ Հայաստանի քաղաքական ուժերը օգտվե՞լ են աղանդների ծառայություններից

2008-ի ցույցերի ժամանակ Հայաստանի քաղաքական ուժերը օգտվե՞լ են աղանդների ծառայություններից

PanARMENIAN.Net - «Հավատը քաղաքական գործիչների համար գործիք է դարձել»,- նոյեմբերի 10-ին «Աղանդները հետխորհրդային տարածքում. վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները հաճախ համագործակցում են աղանդների հետ ընտրազանգված ապահովելու համար: «Այս երևույթը բնորոշ է ինչպես Հայաստանին, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքին»,- նշել է նա:

Ալեքսանդր Ամարյանը հավելել է, որ 2008-ի մարտի 1-ից մեկ օր առաջ հրապարակում գտնվել են շատ աղանդավորներ:

«Շատ հնարավոր է, որ նույնը տեղի է ունեցել Վրաստանում և Ուկրաինայում»,- նշել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---