Տեղի է ունեցել պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ

Տեղի է ունեցել պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 3 մլրդ 191 մլն 146 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 720 015 660 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.8600 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---