Հայաստանում անհրաժեշտ է գյուղմթերքի իրացման բաց շուկաներ ստեղծել

Հայաստանում անհրաժեշտ է գյուղմթերքի իրացման բաց շուկաներ ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանում գյուղմթերքի ինքնարժեքը 2-3 անգամ աճում է բաց շուկաների բացակայության հաշվին, որտեղ գյուղացիներն իրենք կարող էին վաճառել իրենց ապրանքը: Նոյեմբերի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքով, երկրում միայն մեկ բաց շուկա է գործում (այսպես կոչված Մալաթիան), որտեղ վերավաճառողների շղթան արգելքներ է ստեղծում, որպեսզի գյուղացին չկարողանա իր արտադրանքը ցածր գնով իրացնել:

Այդ կապակցությամբ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ նման շուկա ստեղծելու նախագիծը ձեռնարկվել էր Էրեբունի վարչական կենտրոնում, և այդ նախաձեռնությունը հաջողություն ուներ: «Սակայն բողոքներ հայտնվեցին, որ բաց շուկաները խախտում են քաղաքացիների հանգիստը: Հասկանալի է, թե ում էր դա ձեռնտու»,- ընդգծեց նա:

Ինչպես նշեց մասնագետը, որպեսզի չտուժի ոչ գյուղացին, ոչ էլ սպառողը, մեծ ցանկության դեպքում կարելի է նման շուկաներ ստեղծել Երևանի քաղաքամերձ տարածքներում, օրինակ` Մասիսում, որտեղ Արարատի, Արտաշատի գյուղացիները կկարողանան իրացնել իրենց ապրանքը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---