2011 թվականին նվազագույն աշխատավարձի չափը կավելանա 8.3%-ով

2011 թվականին նվազագույն աշխատավարձի չափը կավելանա 8.3%-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափը նախատեսվում է բարձրացնել 8.3%-ով։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ Ազգային Ժողովում ներկայացնելով 2011 թվականի երկրի բյուջեի նախագիծը: «2011 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսերում գերակշռող` 86.6%-ը կշիռ են կազմում հետևյալ ոլորտներում`սոցիալական բնագավառներ` կրթություն, առողջապահություն, սոցապահովություն` 44.4%; պաշտպանություն, հասարակական կարգի պահպանություն և ազգային անվտանգության ապահովում` 18.8%; տնտեսության ճյուղեր` 15.6%; համայնքների բյուջեներին պետական բյուջեից տրամադրվող պաշտոնական դրամաշնորհներ` 3.3%; պետական պարտքի սպասարկում` 4.5%»,- ասել է նա:

Կառավարության` աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերով, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալական արդարության, հասարակության բևեռացման վերացման, գիտակրթական համակարգի արդիականացման, կրթության մատչելիության ապահովման ռազմավարական ծրագրերով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով 2011 թվականին համախառն ներքին արդյունքի հետ համեմատած 11.8%-ի չափով ներդրումներ է նախատեսվում իրականացնել սոցիալական բնագավառի ճյուղերում, ասվում է ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության մեջ: Մասնավորապես, կրթության ոլորտում ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 2.9%-ը, սոցիալական պաշտպանության ոլորտում` համախառն ներքին արդյունքի 7.23%-ը, առողջապահության ոլորտում` համախառն ներքին արդյունքի 1.7%-ը։ Այս ճյուղերում պետական ներդրումները կկազմեն 442 մլրդ դրամ կամ 2010 թվականի համադրելի մակարդակի նկատմամբ 43 մլրդ դրամով ավելի, ասվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---