ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին22 նոյեմբերի 2010 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշՀակոբյաննընդունեց ՀայաստանումՖրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: ՀրանուշՀակոբյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վաղուց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ հարաբերություններ են ծավալվել, որում իր հսկայական ավանդն ունի Ֆրասիայի հայ համայնքը: Ընդգծելով Ֆրանսիայի պետական քաղաքականության փայլուն վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում` Հրանուշ Հակոբյանն առաջարկեց դեսպանին այս շրջանակներում կազմակերպել համատեղ այնպիսի միջոցառումներ, որոնք նշանակալի կլինեն թե' հայի և թե' ֆրանսիացու համար: Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայ համայնքների պատմությունը գրելու և նրանց մասին ֆիլմաշարեր ստեղծելու աշխատանքները: Գերատեսչությանղեկավարն անդրադարձավֆրանսահայ համայնքի կազմակերպությունների համախմբվածությանը` նշելով, որ այս համայնքներում ձևավորված համախմբման մոդելը կարելի է կիրառել տարբեր երկրների հայ համայնքներում: Հայաստանում նորանշանակ արտակարգ ևլիազոր դեսպան Անրի Ռենոն զարմանքովևհիացմունքովնկատեց այսքան կարճ ժամանակահատվածում նախարարության կատարածահռելի աշխատանքը` հույս հայտնելով հետագա բեղմնավոր աշխատանքի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |