Ադրբեջանում ինտերնետ-գրաքննություն կներմուծվի![]() 27 նոյեմբերի 2010 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մամուլի խորհուրդը կհետևի Ադրբեջանի լրատվական ինտերնետ-ռեսուրսների լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշևը: «Ադրբեջանում որոշ դեպքերում լրագրողները խախտում են մասնագիտական էթիկայի կանոնները: Մամուլի խորհուրդն ընդլայնեց իր գործունեությունն այդ ոլորտում: Մենք արդեն սկսել ենք ինտերնետ-ռեսուրսների հետ կապված բողոքների ընդունումը: Այսուհետ բոլոր բողոքները քննվելու են»,-ասել է Ամաշևը: Ներկայումս Ադրբեջանում գործում է շուրջ 20 հայտնի լրատվական ինտերնետ-ռեսուրս: Ըստ Ամաշևի, առաջարկ կա վերահսկողություն սահմանել նաև ինտերնետում սոցիալական ցանցերի հանդեպ: «Մի շարք ահաբեկչական կազմակերպություններ նման ցանցերի միջոցով քարոզում են իրենց գաղափարները, ուստի այստեղ ևս հարկավոր է վերահսկողություն սահմանել»,-ասել է Ամաշևը, հաղորդում է Թրենդ գործակալությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |