ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը

ՀԱԷԿ-ը վերսկսեց էլեկտրաէներգիայի արտադրությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին` ժամը 19:12 րոպեին, Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացավ հանրապետության էներգաարտադրության ցանցին և վերսկսեց աշխատանքը:

Հոկտեմբերի 16-ին դադարեցվել էր Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը` ամենամյա վերանորոգման, վերալիցքավորման ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրման նպատակով: ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ նշված աշխատանքներն ամբողջությամբ իրականացված են, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---