Ներսես Երիցյան. Հայաստանը լուրջ հաջողություն է գրանցել օտարերկրյա ներդրումների նեգրավման գործում

Ներսես Երիցյան. Հայաստանը լուրջ հաջողություն է գրանցել օտարերկրյա ներդրումների նեգրավման գործում

PanARMENIAN.Net - Երևանում աշխատանքն է սկսել «Ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում» խորհրդաժողովը: Իր ներածական խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ երկրում լուրջ հաջողություն է գրանցել օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում: «Օտարերկրյա ներդրումների ներգրավումը նախագահի նախընտրական ծրագրի և ՀՀ կառավարության կարևորագույն կետերից մեկն է: Մեր տնտեսության արդիականացումը կապված կլինի ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման հետ»,-ասել է նա: Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանը ներքին ռեսուրսների մոբիլիզացման և ներդրումների արդյունավետության բարձրացման խնդիր ունի: «Ուղղակի օտարերկրյա ներդրումները կարող են խթան հանդիսանալ ներքին ռեսուրսների մոբիլիզացման համար»,-հավելել է նա:

Իր հերթին Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանն ասել է, որ խորհրդաժողովը հնարավորություն կտա ներդրողներին պատմել իրենց խնդիրների ու մարտահրավերների մասին, փորձել դրանց լուծումները գտնել կառավարության հետ միասին: Ըստ Հարությունյանի, Հայաստանում կա շուրջ 3 700 ձեռնարկություն օտարերկրյա կապիտալով: «Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ աճել է 4 տոկոսով, ընդ որում, ուղիղ ներդրումների ծավալն երկրում հաշվետու շրջանում կրճատվել է 8 տոկոսով»,-ասել է նա՝ հավելելով, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշները չեն փոխվի կամ մի փոքր կբարելավվեն:

Ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են 732,1 մլն դոլար, իսկ 2008-ին՝ 1,1 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---