ՎԶԵԲ-ը մտադիր է դիվերսիֆիկացնել իր պորտֆելը Հայաստանում

PanARMENIAN.Net - ՎԶԵԲ-ը դիտարկում է Հայաստանի մասնավոր ընկերությունների կապիտալին մասնակցելու հնարավորությունը, նոյեմբերի 30-ին լրագրողներին է ասել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Դա հետաքրքիր ապրանք է շուկայական տնտեսության զարգացման տեսակետից»,-ասել է նա:

Պետք է նշել, որ միջազգային կառույցն արդեն մասնակցում է մի շարք հայկական բանկերի կապիտալին:

Ըստ նրա, ՎԶԵԲ-ի համար առաջնահերթ հետաքրքրություն են ներկայացնում սնդդարդյունաբերության ընկերությունները, հեռահաղորդակցությունների ոլորտը: «Մեր նպատակն է ոչ թե խորանալ մի հատված մեջ, այլ՝ դիվերսիֆիկացնել իր պորտֆելը Հայաստանում»,-ասել է նա: Ռազլոգը հույս է հայտնել, որ 2011թ. բանկին կհաջողվի իրականացնել մի քանի նախագծեր այդ ուղղությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---