Արտակ Շաբոյան. Հայ պանրագործները օգտագործում են կաթի փոշի և սոդա 3 դեկտեմբերի 2010 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հայ պանրագործները օգտագործում են կաթի փոշի և սոդա, սակայն պանրի պիտակների վրա դա չի նշվում, լրագրողներին է ասել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Պանրագործները պնդում են, որ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով՝ Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ: Շաբոյանի խոսքերով, փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես՝ սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով:
Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար: Սակայն, Շաբոյանը չի անվանել այն ընկերությունները, որոնք կիրառում են արգելված սոդան պանրի արտադրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |