«Շեն-Կոնցեռն» ընկերության պարտատոմսերի հինգերորդ թողարկումը ընդգրկվելու է Bbond ցուցակում![]() 4 դեկտեմբերի 2010 - 11:52 AMT PanARMENIAN.Net - «Շեն-Կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հինգերորդ թողարկումը (SHNCB5) ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ընդգրկում է 500 մլն ՀՀ դրամ ծավալով, 24 ամիս ժամկետով և արժեկտրոնի տարեկան 12.5% եկամտաբերությամբ պարտատոմսեր: «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ի պատատոմսերի առաջին, երկրորդ և երրորդ թողարկումները (SHNCB1, SHNCB2 և SHNCB3) մարվել են 2007թ. և 2008թ., իսկ չորրորդ թողարկումը (SHNCB4) կմարվի 2011թ. փետրվարի 12-ին: «Շեն Կոնցեռն» ՓԲԸ-ն, իր գործունեությունը ծավալում է 1995թ.-իցª աշխատելով շինարարական նյութերի արտադրության, առևտրի, իսկ 2009թ.-իցª նաև տեքստիլի ոլորտներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |