Հայաստանի կառավարությունում քննարկվել է Doing Business-ի ցուցանիշների արմատական բարելավման միջոցառումների ծրագիրը![]() 4 դեկտեմբերի 2010 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի արմատական բարելավման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Doing Business-ի ցուցանիշների բարելավման վերաբերյալ նախորդ խորհրդակցության արդյունքում կառավարության ղեկավարը հանձնարարականներ էր տվել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին` աշխատանքային խմբերում քննարկել ու մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Անդրադառնալով գործարար միջավայրի արմատական բարելավման խնդրի կարևորությանը` վարչապետը նշել է. «Մենք մեր նախորդ հանդիպման ժամանակ հստակ հանձնարարականներ տվեցինք ըստ ուղղությունների, որպեսզի ձևակերպումները հստակեցվեն, թե ինչ միջոցառումներ մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարար միջավայրի բարելավումը մինչև 2011թ. ապրիլ ամիսը լինի շոշափելի և զգալի, և դա բարելավի մեր ընդհանուր բիզնես միջավայրը»: ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված ներկայացված առաջարկություններով: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը (հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկային վճարումների հաճախականության կրճատում, մաքսային ձևակերպումների պարզեցում և հստակեցում), բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր: Ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների, Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |