Աբել Աղանբեգյան. Հայաստանի տնտեսությունն առաջընթացի կարիք ունի 6 դեկտեմբերի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցում մեկնարկել է Euromanagement-Master of Business Administration բինես կրթության ծրագիրը, որի ուսուցման նպատակն է գործարարների ունակությունների զարգացման, մասնագիտական աճի և կառավարման արդյունավետության բարձրացման համար հնարավորություններ ստեղծելը: Ծրագրի բացման պաշտոնական արարողության ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը հաղորդել է, որ այն 70 տոկոսով իրագործվելու է ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի պրոֆեսորների ջանքերով, իսկ մնացած մասը` հայ մասնագետների: «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ նստաշրջանի ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի աչքի ընկնող գործարարներից կամ գիտնականներից մեկը հանդիպի մեր լսարանի հետ և պատմի իր բիզնեսի կամ գիտական ծրագրի մասին: Ես այդ մասին խոսել եմ «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի, Ռուսական բանկերի ասուցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի, «Սբերբանկ կապիտալ» ընկերության ղեկավար Աշոտ Խաչատուրյանցի հետ»,- ասել է նա: Աղանբեգյանի խոսքերով, պարապմունքներն անցկացվելու են ամսական մեկ անգամ 4 օրով, ընդհանուր առմամբ անցկացվելու է 20 պարապմունք: «Հուսով եմ, որ ծրագրի նկատմամբ Հայաստանում հետաքրքրություն հանդես կբերեն, հատկապես երբ այն ցույց կտա իր արդյունավետությունը: Կրթության մեջ միջոցներ ներդնելն ամենաարդյունավետ ներդրումն է»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանն առաջընթացի կարիք ունի, քանի որ այն դեռևս տնտեսապես և սոցիալապես հետամնաց երկիր է ցածր մակրոտնտեսական ցուցանիշներով, և ողջ խնդիրը երկրում կենսամակարդակը բարձրացնելն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |