ՀՀ նախագահը կրթական և բնապահպանական հարցեր է քննարկել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահը կրթական և բնապահպանական հարցեր է քննարկել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ: Ինչպես լրագրողներին է հայտնել Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը, աշխատանքային հանդիպման ընթացքում շոշափվել են հանրակրթությանը վերաբերող հարցեր:

Ըստ Հարությունյանի, քննարկվել է հայկական հեռուստատեսությունում հեռուստադասերի թողարկման հնարավորությունը: «Նախագահը լսել է բոլոր կարծիքները և ծանոթացել է բոլոր մոտեցումներին: Արդյոնքում բավական արդյունավետ քննարկում եղավ»,-ասել է խորհրդի անդամը:

Իր հերթին խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտնել է լրագրողներին, որ նախագահի հետ հանդիպմանն արծարծվել են բնապահպանության և շրջակա միջավայրի վրա քաղաքաշինության ազդեցությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---