ՀՀ կառավարությունում քննարկվել է Անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը 8 դեկտեմբերի 2010 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող պետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ, նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվելիք տոնական միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարությանը ձևավորել մրցութային հանձնաժողով` Անկախության 20-ամյակի խորհրդանիշի ընտրության մրցույթ անցկացնելու համար: Ամփոփելով քննարկման ժամանակ հնչեցված գաղափարները և առաջարկությունները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանք սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել հանձնաժողովի քարտուղարություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |