Հայաստանի խորհրդարանն ընդունել է 2011թ. պետբյուջեի նախագիծը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 9-ին 80 «կողմ», 14 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է երկրի 2011թ. պետբյուջեի նախագիծը: Քվեարկությունից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կիսել է ընդդիմադիր խմբակցությունների մտահոգությունն այն առումով, որ բյուջեի նախագիծը ռիսկեր է պարունակում: «Վստահ եղեք, այդ ռիսկերը կառավարության ուշադրության կենտրոնում են և մենք ամեն ին կանենք դրանք նվազեցնելու համար»,-ասել է վարչապետը: Սարգսյանը կրկին հաստատել է, որ 2011թ. պետբյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն՝ կոչ անելով քվեարկել բյուջեի ընդունման օգտին: 2011թ. ՀՀ պետբյուջեն կազմում է 1,1 տրիլիոն դրամ: Բյուջեի եկամտային մասը կհասնի 852 մլրդ դրամի: Բյուջեի դեֆիցիտը կպահպանվի նաև 2011թ.՝ կազմելով 148 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |