Դեսպան. Իրան-Հայաստան երկաթուղին կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը Հայաստանի ու Ղազախստանի միջև

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը լավ հեռանկար է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար Հայաստանի ու Ղազախստանի միջև, գտնում է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովը: «Եթե Հայաստանը երկաթուղի ունենա Իրանի հետ, իսկ Ղազախստանն արդեն տրանսպորտային միջանցք ունի դեպի Իրան Թուրքմենստանի տարածքով, որը կավարտվի 2011թ., ապա մենք կունենանք ուղղակի երկաթուղային հաղորդակցություն, ինչը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը»,-ասել է նա Երևանում ընթացող հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակներում:

Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառությանը, ապա, ըստ դեսպանի, այն փոքր է, «սակայն, չի արտացոլում իրական պատկերը»: «Իրական պատկերը երրորդ երկրները հաշվի առնելով կազմում է 350 մլն դոլար, իսկ եթե անմիջական ապրանքաշրջանառությունը հաշվենք, ապա 9 մլն դոլար, ինչը երկրների միջև ուղղակի տրանսպորտային հաղորդակցության բացակայության հետևանք է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---