Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ![]() 14 դեկտեմբերի 2010 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 18 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT18194116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 114 մլն 257 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 914 մլն 257 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 973,2 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8550% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9800%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |