«Ամերիաբանկն» արդեն 30 մլն դոլարով վարկավորել է Հայաստանի ՓՄՁ-ները16 դեկտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) բաժին է ընկնում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր վարկային պորտֆելի 25 տոկոսը, դեկտեմբերի 16-ին Երևանում հաղորդել է բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարում «Ամերիաբանկին» հաջողվել է ՓՄՁ վարկավորման համար ներգրավել 65 մլն դոլար, այդ թվում` Եվրասիական զարգացման բանկից ստացված միջոցները: «Վարկավորման շրջանակներում ՓՄՁ-ներին տրամադրվել է 30 մլն դոլար»,- ասել է նա: Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացել է պայմանագրի ստորագրման արարողություն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև, որի համաձայն հայկական բանկը ստանալու է վարկային գիծ 30 մլն դոլարով ՓՄՁ-ների ֆինանսավորման համար: Արտակ Հանեսյանը հավելել է, որ 2010-ին բանկի գործընկերներից ներգրաված վարկային միջոցները հասել են 126 մլն դոլարի:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |