Ռուբեն Մելքոնյան. 2010 թվականն ապացուցեց, որ թուրքական վերնախավը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը![]() 18 դեկտեմբերի 2010 - 10:14 AMT PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ «լուռ դիվանագիտությունը», որի մասին խոսում է թուրքական ղեկավարությունը, չի համապատասխանում իրականությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով` այն բանից հետո, երբ Թուրքիան ձախողեց հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը, երկու երկրների միջև ոչ մի իրական դիվանագիտական գործընթացներ տեղի չեն ունեցել: «2010 թվականն ապացուցեց, որ թուրքական վերնախավը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց հայ փորձագետը: Անդրադառնալով 2011 թվականին հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացմանը` Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ մինչև 2011 թվականի երկրորդ կեսն այդ հարցում առանձնակի զարգացումներ չեն լինի: Սակայն հայ փորձագետը չբացառեց, որ Թուրքիայի իշխանությունները, մասնավորապես ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) կարող են իմիտացիոն քաղաքականության դիմել, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է շարժվում: Մելքոնյանը նկատեց նաև, որ եթե առաջիկա տարին Թուրքիայում ընթանա նույն մթնոլորտում, ինչ ընթացիկը, ապա հնարավոր է, որ 2011 թվականին հայ-թուրքական հարաբերություններում դարձյալ որևէ զարգացումներ տեղի չունենան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |