Հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար նոր շուկաներ կգտնվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է ուկրաինական «Դոնհարդ Հոլդինգ» ներդրումային ընկերության համահիմնադիր, «Սթոր ֆուդ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Կալենիչիին:

Հանդիպման ընթացքումՍերգեյ Կալենիչինկառավարության ղեկավարին է ներկայացրել երկու տարի առաջ սննդի արդյունաբերության ոլորտում մեկնարկած ներդրումային ծրագրի իրականացման արդյունքները: Նա նշել է, որ մասնավորապես, սպիրտային ըմպելիքների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում գործունեություն ծավալող «Հայասի Գրուպ» ընկերությունում կատարվել են շուրջ 25 մլն դոլարին համարժեք ներդրումներ: Արդյունքում ըմպելիքների և պահածոյացված բանջարեղենի ու մրգերի շուկայում գործող այս ընկերությունում ստեղծվել է շուրջ 700 աշխատատեղ: Սերգեյ Կալենիչին տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ընկերությունում մենեջմենթի և մարկետինգային կառավարման ժամանակակից միջազգային չափանիշների ներդրում: Ընդգծելով, որ մինչև տարեվերջ «Հայասի Գրուպ» ընկերության արտադրանքը կներկայացվի հայկական շուկայում, պարոն Կալենիչին հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ հայկական արտադրանքի արտահանման համար լայն շուկա ապահովելու ուղղությամբ:

Վարչապետն իր հերթին գոհունակությունէհայտնելծրագրի իրականացման արդյունքներից և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է նմանօրինակ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրի արտահանման ներուժի և հնարավորությունների մեծացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---