Երևանի կոնյակի գործարանի համար 2010թ. կարևորագույն իրադարձությունը «Արարատ» կոնյակների փաթեթավորման նորացումն էր

Երևանի կոնյակի գործարանի համար 2010թ. կարևորագույն իրադարձությունը «Արարատ» կոնյակների փաթեթավորման նորացումն էր

PanARMENIAN.Net - Եվս մեկ տարի հարստացրեց հայկական կոնյակագործության դարավոր պատմությունը: Եթե համաձայնվելու լինենք այն կարծիքի հետ, որ դարաշրջանները կարևորվում են ոչ թե ժամանակահատվածով, այլ տեղի ունեցած իրադարձությունների նշանակալիությամբ, ապա 2010թ. Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) համար բավականին հագեցած էր:

Երևանի կոնյակի գործարանի համար 2010թ. կարևորագույն իրադարձությունը «Արարատ» կոնյակների փաթեթավորման փոփոխությունն էր, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերին Երևանում: Եվ թեև 3 ամիսը մեծ ժամկետ չէ, այնուամենայնիվ, կարելի է արդեն պնդել, որ նոր փաթեթավորումն անցավ առաջին, հավանաբար, ամենակարևոր, հասարակական կարծիքի քննությունը: «Նոր տարին դիմավորելով նոր կերպարով՝ «Արարատը» կրկին անդրդվելի է ոգեշնչելու իր ցանկության մեջ, ամուր է հաղթելու և որակը պահպանելու մտադրության մեջ»,-ասել են PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԿԳ-ում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---